Հեռախոսն ապագայում հնարավոր կլինի լիցքավորել «խելացի» գործվածքից կարված հագուստի օգնությամբ

22:34 • 12.02.15

Տեխնոլոգիաները շուտով այնքան կզարգանան, որ մեր հագուստի միջոցով հնարավոր կլինի լիցքավորել հեռախոսներն ու պլանշետները: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` նման կանխատեսումներ է արել  Google-ի նախկին փորձագետ Ֆրանկ Գոլդինգը:


Տեխնոլոգիական փորձագետը, ով աշխատում  էր Google-ի համար, պնդում է, որ մոտ ապագայում մեր հագուստի տարրերը ունակ կլինեն օգտագործել մեր մարմինը` որպես էներգիայի աղբյուր:


«Խելացի»  գործվածքները, որոնք կարող են կլանել կինետիկ էներգիան և էլեկտրաէներգիա ստեղծել, արդեն կիրառվում են հագուստի և աքսեսուարների պատրաատման գործում:


Փորձագետի  կարծիքով` նորագույն  դարաշրջանի այս տեխնոլոգիաները  կկարողանան ցուցադրել տեղեկատվությունը և  փոխանցել ձայնը` իրականում փոխարինելով էկրաններին ու ականջակալներին:

 

Հեռախոսն ապագայում հնարավոր կլինի լիցքավորել «խելացի» գործվածքից կարված հագուստի օգնությամբ