Apple-ն iPhone-ի հավելվածների հնարավոր ծավալն ավելացրել է՝ հասցնելով 4 գիգաբայթի
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ App Store հավելվածների առցանց խանութից արվող ներբեռնումների առավելագույն ծավալը հասցվել է 4 գիգաբայթի:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, նախքան այս առավելագույն ծավալը 2 գիգաբայթ էր:
«Itunes Connect-ի միջոցով տրամադրվող հավելվածների ծավալի սահմանափակումը 2-ից հասցվել է 4 գեգաբայթի: Ուստի դուք կարող եք ավելի շատ մուլտիմեդիական տվյալներ ներբեռնել ու ավելի լիարժեք զգացողություններ ունենալ»,- նշվում է ընկերության կայքում:










