Microsoft-ը ներկայացրել է Windows 10-ի նախնական տարբերակը սմարթֆոնների համար

09:35 • 13.02.15

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների համար նախատեսված Windows 10 օպերացիոն համակարգի նախնական տարբերակը:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Windows 10-ի վերջնական տարբերակի շնորհանդեսի հստակ ամսաթիվն ընկերությունը դեռ չի նշել: Հայտնի է միայն, որ այն ներկայացվելու է այս տարի:

 

Windows 10-ի բջջային տարբերակը ներբեռնելու համար անհրաժեշտ է սկզբում Windows Phone Store  առցանց խանութից ներբեռնել Windows Insider հավելվածը: Դրանից հետո օգտատերը կստանա օպերացիոն համակարգի փորձնական տարբերակները:

 

Windows 10-ի նորարարությունների շրջանակներում հնարավոր է ավելի շատ գործողություններ անել Action Center բաժնում: Բացի այդ՝ համակարգում հայտնվել են ինտերակտիվ ծանուցումներ, որոնց միջոցով կարելի է պատասխանել ստացած հաղորդագրությանը` անմիջապես ծանուցման միջից:

 

Ընկերությունը նախազգուշացրել է, որ փորձնական տարբերակում բացակայում է մատչումը դեպի VPN, ինչպես նաև՝ Cortana-ն: Windows 10-ի նախնական տարբերակը հասանելի է Lumia 630, 635, 636, 638, 730 և 830 սմարթֆոնների համար:

Microsoft-ը ներկայացրել է Windows 10-ի նախնական տարբերակը սմարթֆոնների համար