Ճապոնացիները «երգացրել» են 300 սմարթֆոնի ու պլանշետի (տեսանյութ)
Google ընկերության ճապոնական գրասենյակը թողարկել է «Android Chorus» գովազդային հոլովակը, որում Android օպերացիոն համակարգով գործող 300 բջջային սարքավորումներ, որոնք կանգնեցված են՝ ինչպես երգչախմբի արտիստներ, համահունչ կատարում են Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի «Ձոն ուրախության» ստեղծագործությունը, գրում է newsru.com-ը։
Բոլոր սարքավորումները Samsung Galaxy սմարթֆոնների և Nexus պլանշետների տարբեր մոդելներ են, դրանք տեղադրվել են 6 շարքով՝ յուրաքանչյուրում 50 գաջեթ։
Փետրվարի 12-14-ը «Android Chorus»-ը կարելի է լսել կենդանի՝ Տոկիոյի Omotesando Hills առևտրային համալիրում։










