Հեծանվային սպորտի ֆեդերացիան կդիմի ոստիկանություն` երթևեկության հատուկ մեխանիզմ մշակելու համար
Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան առաջարկով կդիմի ոստիանություն` հեծանվորդների հատուկ մեխանիզմ մշակելու համար:
«Մենք ցանկություն ունենք և առաջիկայում կդիմենք ոստիկանապետին, որ Երևանում հեծանվորների համար երթևեկության հատուկ մեխանիզմ մշակվի: Ուզում ենք, որ հեծանվորդներին տրվի հատուկ թերթիկ: Անպայման օրենք գործի այն մասին, որ, օրինակ, հեծանիվ քշելիս սաղավարտ կրելը պարտադիր լինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակար Մարտին Շարբաթյանը:
Երևանում ժամանակին բացվեց հեծանվուղի, որը պետք է ծառայեր հեծանվորդների անվտանգ և տրանսպորտին չխանգարող երթևեկությանը:










