Jaguar-ի նորագույն ռետրո մոդելը կարտադրվի սահմանափակ քանակությամբ (լուսանկարներ)
Classic Motor Cars Limited ընկերությունը սահմանափակ քանակով կթողարկի Jaguar Mark 2 ռետրո մեքենան, որի դիզայնը մշակել է Jaguar-ի գլխավոր դիզայներ Յան Կալլումը:
Ինչպես գրում է Корреспондент-ը` Car պարբերականին հղումով, ընկերությունում նշել են, որ սեդանի յուրաքանչյուր տարբերակը յուրօրինակ կլինի: Դիզայներն անձամբ հանդիպել է 11 պատվիրատուի հետ և քննարկել անհատական ցանկությունները` կապված մոդելի թողարկման հետ: Իսկ 12-րդ օրինակը Կալլումը կպատրաստի ինքն իր համար:
Ռետրո մեքենան, որն ստեղծելու համար ընկերության մասնագետներն աշխատել են 18 ամիս, ներկայացվել է 2014-ի օգոստոսին:























