ՆԱՍԱ-ն ցույց է տվել պտտվող Պլուտոնի և Քարոնի տեսանյութը (տեսանյութ)
ՆԱՍԱ-ն ցույց է տվել միմյանց շուրջը պտտվող Պլուտոն գաճաճ մոլորակի և դրա արբանյակ Քարոնի տեսանյութը: Այդ մասին հաղորդվում է ամերիկյան գործակալության կայքում, գրում է lenta.ru-ն:
Տեսանյութը ստացվել է 2015 թվականի հունվարի 25-ից մինչև 31-ը New Horizons կայանի արած լուսանկարները միացնելու միջոցով: Նկարահանումների առաջին օրը սարքը եղել է Երկրից մոտ 4,8 միլիարդ կմ և Պլուտոնից 203 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:
Քանի որ Պլուտոնի զանգվածը համեմատելի է իր արբանյակի զանգվածի հետ (այն ընդամենը տասն անգամ է ավելի մեծ), Արևի շուրջը Պլուտոնը պտտվում է որոշակի տատանումով, ինչը նկատելի է տեսանյութում: Նրանց կենտրոնների միջև հեռավորությունը մոտ 19,6 հազար կիլոմետր է:











