Իսրայելում սեքս-պաշտամունքի 100 նախապատմական մատուռ է հայտնաբերվել. լուսանկարներ

01:17 • 13.02.15

Նեգևի անապատում (Իսրայել) հնագետները հայտնաբերել են նախամարդու կառուցած մոտ հարյուր մատուռն, որոնք սեռական պաշտամունքի կոթողներ են: Այս մասին հայտնում է «Լենտան»:

 

Նոր գտածոներն առանձնանում են բարձր քարերով՝ ըստ էության ֆալիկ սիմվոլներով, և անցքերով արտեֆակտներով, որոնք կանանց սեռական օրգանների խորհրդանիշն են:

 

Գտածոների թվում են նաև կես մետրից մինչև 2,5 մետրանոց շրջաններ և դրանց ներսի կողմ ուղղված ֆալիկ սյուներ, ինչպես նաև՝ մարդակերպ ֆիգուրներ, քարե գավաթներ և այլն:

Կոթողները միմյանց շատ մոտ են. միայն 44 համալիր հայտնաբերված է 0,8 ք/կմ-ի շրջանակներում:  Կրոնական պայմանների, նեոլիթի դարաշրջանում Նեգևում մարդկանց քիչ քանակության պայմաններում նման խտությունը համարվում է ֆենոմենալ:

 

Առայժմ հնագետները դժվարանում են ասել, թե կոնկրետ ինչ գործողություններ են կատարվել այս պաշտամունքային վայրերում, սակայն հայտնաբերված կենդանիների ոսկորները հուշում են զոհաբերությունների մասին: Գիտնականները կարծում են, որ դեռևս մի քանի հարյուր նման «անապատային մատուռներ» կհայտնաբերվեն առաջիկայում:

 

 

Over 100 neolithic “cult sites” containing sexual carvings, graves and human-like figures dating back roughly 8,000 years have been found in the southern Israeli Eilat Mountains. (photo credit: Uzi Avner/Daily Mail screen capture)

Իսրայելում սեքս-պաշտամունքի 100 նախապատմական մատուռ է հայտնաբերվել. լուսանկարներ