Սինգապուրի ռեստորաններում մատուցողներին կփոխարինեն անօդաչու սարքերը` աշխատուժի պակասի պատճառով (լուսանկարներ)

08:15 • 13.02.15

Սինգապուրի ռեստորաններում ինովացիոն եղանակ  են գտել` լուծելու ողջ կղզու տարածքում առկա աշխատուժի խնդիրը` թռչող ռոբոտ-մատուցողների միջոցով:


Ինչպես գրում է Oddity central-ը` Infinium Robotics ընկերության պատրաստած անօդաչու սարքերը մինչև տարեվերջ կներկայացվեն տեղի ռեստորանային ցանցում, ինչպես նաև` բարերում:


Մատչելի աշխատուժը մեծ խնդիր է դարձել Սինգապուրի ողջ տարածքում  այն պահից, երբ կառավարությունը սահմանափակումներ սահմանեց  էժան և արտասահմանյան աշխատուժի վրա` նպատակ ունենալով նվազեցնել ներգաղթի մակարդակը:  Ռեստորանային ոլորտն այստեղ երկար ժամանակ  հիմնված է  եղել օտար աշխատուժի վրա, քանի որ երիտասարդ սինգապուրցիները, որպես կանոն, չեն ցանկանում աշխատել սպասարկման ոլորտում:


Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտնի և հեղինակավոր   ռեստորաններ և սննդի կետեր  ուղղակիորեն փակվել են աշխատուժի պակասի պատճառով:  Մի քանի ռեստորաններ նախկինում այս խնդիրը լուծում էին ռոբոտ մատուցողների, iPad-ով մենյուների և գնացքով մատակարարման տեխնոլոգիայի օգնությամբ, սակայն առաջին անգամն է, որ Սինգապուրում անօդաչու սարքերն են մատուցելու սնունդը:
 

 

 

 

Սինգապուրի ռեստորաններում մատուցողներին կփոխարինեն անօդաչու սարքերը` աշխատուժի պակասի պատճառով (լուսանկարներ)