Հայտնի է աշխարհի ամենատարածված կայքերը թոփ տասնյակը
SimilarWebհետազոտական ընկերությունը, որն զբաղվում է կայքերի և բջջային հավելվածների վերլուծությամբ, ներկայացրել է ամենահայտնի ու ամենից շատ օգտագործվող կայքերի վարկանշային աղյուսակը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` առաջատարների եռյակը գլխավորել է Facebook սոցիալական կայքը, որին հետևում են Google որոնողական համակարգը և YouTube տեսահոսթինգը: Թոփ տասնյակում հայտնվել են նաև Yahoo-ն, Microsoft-ի Live.com փոստային ծառայությունը, Վիքիպեդիա, Twitter-ը, Google-ի հնդկական տարբերակը, ВКонтакте-ն և Яндекс-ը:
SimilarWeb-ը հետազոտական ընկերություն է, որն զբաղվում է կայքերի և բջջային հավելվածների վերլուծությամբ ողջ աշխարհով մեկ: Կայքի գնահատումը տեղի է ունենում մի շարք գործիքների օգնությամբ` օգտատիրոջ մոտ տեղադրված և շարժը վերահսկող վահանակների, հատուկ ծրագրերի և ուղղակի չափումների միջոցով: Ուսումնասիրման մեթոդի մանրամասները SimilarWeb-ը, ինչպես և ցանկացած ընկերություն, չի բացահայտում:










