Apple-ը Windows-ի օգտատերերին iWork անվճար հավելվածներ է առաջարկում
Apple ընկերությունը Windows-սարքերով աշխատող օգտատերերին առաջարկել է օգտվել անվճար iWork գրասենյակային ծրագրերի վեբ տարբերակից, նշվում է Apple-ի պաշտոնական կայքում:
Ցանկացած օգտատեր, ով ցանկացած սարքից Apple ID օգտահաշիվ է ստեղծել iCloud կայքում, կարող է այժմ անվճար օգտվել Pages, Numbers և Keynote ծրագրերից, նույնիսկ եթե նա չի օգտվում Apple-ի սարքերից:
Ստեղծվելիք փաստաթղթերը համատեղելի են Microsoft Office-ի հետ:
Նման քայլով Apple-ը կարող է փորձել օգտատերեր ներգրավել Microsoft-ից, որի Office 365 ծառայությանը բաժանորդագրությունը վճարովի է:
Microsoft-ն, իր հերթին, ավելի վաղ iPhone-ի և iPad-ի համար թարմացրել է Office-ը, որով ավելացվել են անվճար գործառույթները:
Ի սկզբանե iWork-ը վճարովի է եղել և վաճառվել է տուփերով՝ ճիշտ այնպես, ինչպես Microsoft Office-ը:










