Bellperre Touch չժանգոտվող պողպատից և կաշվեպատ սմարթֆոնն արժե 3.000 եվրո (լուսանկարներ)

14:13 • 14.02.15

Բարձրակարգ բջջայիններ արտադրող Bellperre ընկերությունը ներկայացրել է իր նոր՝ չժանգոտվող պողպատից և կաշվեպատ Touch սմարթֆոնը, որն աշխատում է Adroid օպերացիոն համակարգով, գրում է 3dnews.ru-ն:

 

Սարքի հիմքը պատրաստված է բարձրակարգ չժանգոտվող 316L մետաղից, որը պատված է գոմեշի կամ կոկորդիլոսի կաշվով։

 

Բջջայինները հասանելի են շուրջ 60 տարբեր գունավորումներով: Սարքը համալրված է 4,9 դյույմանոց Super AMOLED սենսորային էկրանով, 2ԳԲ օպերատիվ և 48ԳԲ ներկառուցված հիշողությամբ և 1,5ԳՀց հզորությամբ պրոցեսորով:

 

Այն ունի  Wi-Fi և Bluetooth 4.0, ինչպես նաև՝ 1,9ՄՊ դիմային և 8ՄՊ ետևի տեսախցիկներ:

 

Bellperre Touch-ը կշռում է 166 գրամ, գոմեշի կաշվով պատված տարբերակն արժե 2 600, իսկ կոկորդիլոսի կաշվովը՝ 3 000 եվրո: 

Bellperre Touch չժանգոտվող պողպատից և կաշվեպատ սմարթֆոնն արժե 3.000 եվրո (լուսանկարներ)