Google-ը շնորհավորել է սիրահարներին Սբ Վալենտինի օրվա առթիվ (շարժանկարներ)

14:44 • 14.02.15

Այսօր ամբողջ աշխարհում նշում են Սուրբ Վալենտինի օրը, որը համարվում է սիրո տոն, ինչի կապակցությամբ սիրահար զույգերին շնորհավորել է նաև Google ընկերությունը՝ իր լոգոյի անիմացիայով, գրում է korrespondent.net-ը:

 

Google-ը տոնի առթիվ իր գլխավոր էջում, ինչպես նաև դիտարկիչի որոնման հատվածում ներկայացրել է անիմացիոն շարժանկար, որտեղ իր լոգոյի անվանման կարմիր գույնի o տառը երաժշտություն է լսում, ապա ականջակալը տալիս է մյուս o-ին և նրանց գլխավերևում սրտիկներ են հայտնվում: 

 

Նմանատիպ կերպով երկու o տառերը նաև միասին համակարգչից են օգտվում, անձրևի տակ քայլում, միմյանց գտնում և այլն:

 

Նշվում է, որ տոնն անվանվել է հոգևորական և սուրբ ճանաչված Վալենտին Հռոմեացու պատվին:

 

Սիրահարները միմյանց շոկոլադներ, բացիկներ, փուչիկներ, ծաղիկներ և այլ նվերներ են մատուցում ու միասին տոնում օրը:

 

Ճապոնիայում այս օրը կանայք շոկոլադներ և քաղցրավենիք են նվիրում ոչ միայն իրենց սիրեցյալներին այլ նաև բարեկամնեին և ընտանիքի այլ անդամներին:

 

Թաիլանդում այսօր 30 զույգ գրկախառնության մարաթոն է սկսել, և այն զույգը, որը կկարողանա ավելի երկար գրկախառնված մնալ, կգրանցի նոր ռեկորդ՝ նախկին 25 ժամ, 22 րոպե և 36 վայրկյանի փոխարեն: 

 

Valentine's Day 2015

Google-ը շնորհավորել է սիրահարներին Սբ Վալենտինի օրվա առթիվ (շարժանկարներ)