Թե ինչ է իրականում տեղի ունենում մարդու հետ, երբ նա սիրահարվում է. հետազոտություն
Ամերիկացի գիտնականները խոսել են այն քիմիական գործընթացների մասին, որ տեղի են ունենում մարդու մեջ, երբ նա սիրահարված է: «Կորեսպոնդենտի» փոխանցմամբ` Նյու Ջերսիի Ռութգերսի համալսարանի գիտնականները մանրամասնել են սիրո «քիմիական» կողմի առանձնահատկությունները:
Ըստ այդմ՝ ճշմարտության մեծ հատիկ կա այն բանում, երբ սիրահարվածության գործընթացը անվանում են նաև «քիմիա»՝ մարդկանց միջև: Սիրահարվելու գործընթացը բաժանվում է մի քանի փուլերի, որոնցից յուրաքանչյուրը առանձնանում է իր քիմիական տարրերից, որոնցից յուրաքանչյուրը մեր օրգանիզմում համապատասխան ռեակցիաներ է առաջացնում:
Առաջին փուլը ցանկության ու սեքսի փուլն է՝ արտահայտվում է սեռական հորմոնների ակտիվությամբ և զուգընկերոջ որոնումով: Այս փուլի տարրերն են` տեստոստերոնն ու էստրոգենոմը:
Երկրորդ փուլը ձգողականությունն է, որի հիմքում երեխաների խնամքի և նրանց ապագան ապահովելու բնազդն է: Այս փուլում մարդիկ սիրահարվում են, կորցնում գլուխը և չեն կարողանում իրենց տենչանքի առարկայից բացի որևէ այլ բանի մասին մտածել: Այս փուլում գործի են անցնում միաամինների խմբից նեյրոմեդիատորները: Ակտիվանում են կոկաինին ու նիկոտինին համարժեք դոփամինը, ադրենալինի «ազգական» նորադրենալինը, սիրո գլխավոր շարժիչ սերոտոնինը: Վերջինիս պակասը հանգեցնում է դեպրեսիայի, ավելցուկը՝ խելագարության:
Երրորդ փուլը կապվածության փուլն է և ոչ միայն սիրահարների, այլև` սիրո «արդյունքների» հետ ու միջև: Մոր և մանկան միջև ամուր էմոցիոնալ կապի համար, օրինակ, մեջտեղ է գալիս օքսիտոցինը:
Այս փուլում նյարդային համակարգը օրգանիզմ է թողնում երկու հորմոն՝ վեզոպրեսինը և նշված օքսետոցինը, որոնք պատասխանատու են մարդկանց միջև սոցիալական կապի համար: Դրանք կարևոր են ավելի երկարատև պարտավորություններին նպաստելու առումով:










