Մեքենա առանց վարորդի. Բրիտանիայի փողոցներում արդեն հանդիպում են Lutz Pathfinder-ներ (լուսանկարներ, տեսանյութ)

15:17 • 14.02.15

Մեծ Բրիտանիայում ներդրվել են  Lutz Pathfinder փոքրիկ ինքնավար մեքենաները, որոնք բացառապես ինքնուրույն են տեղաշարժվում՝ առանց մարդու միջամտության, գրում է 3dnews.ru-ն:


Տեղանքում կողմնորոշվելու համար մեքենան օգտագործում է 22 սենսորները, ցուցիչները և GPS նավիգացիոն համակարգը:


Ծրագրային և ալգորիթմային անալիզների մաշկման համար մեքենայի ստեղծմանը մասնակցություն են ունեցել Օքսֆորդի համալսարանի ռոբոտաշինության մասնագետները:

 

Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 24կմ/ժ, իսկ ընդհանուր առմամբ այն անընդմեջ կարող է երթևեկել մինչև 60 կմ:


Մեքենան կարող է տեղափոխել միայն 2 ուղևոր, իսկ հիմքում տեղադրված է էլեկտրականությամբ աշխատող շարժիչ: 

Մեքենա առանց վարորդի. Բրիտանիայի փողոցներում արդեն հանդիպում են Lutz Pathfinder-ներ (լուսանկարներ, տեսանյութ)