Տարեկան 8 մլն. տոննա պլաստիկ է նետվում օվկիանոս. գիտնականներ

13:35 • 15.02.15

Շատերը պնդում են, որ օվկիանոսները և էկոլոգիան աղտոտված է պլաստիկե թափոններով. քանակությունը պարզել է ամերիկացի գիտնականներից կազմված աշխատանքային մի խումբ, գրում է rawstory.com-ը:

Նշվում է, որ տարեկան 8 միլիոն տոննա պլաստիկ թունավոր թափոններ են հայտնվում օվկիանոսներում, ինչն ուղղակիորեն ազդում է այնտեղ բնակվող կենդանիների և բուսականության, ինչպես նաև ընդհանուր էկո համակարգի վրա:  Ուսումնասիրվել են ավելի քան 192 երկրների տվյալներ թափոնների մասին:

Ուսումնասիրությունը հրապարակվել է Science Mag հեղինակավոր գիտական ամսագրի կայքում: 2010-ին 270 միլիոն տոննա պլաստիկ է արտադրվել ամբողջ աշխարհում, որը վերածվել է 275 միլիոն տոննա թափոնի:

Այդ թիվը մեծանում է, քանի որ շատ պլաստիկե իրեր արտադրվել են նախկինում, սակայն դեն են նետվում ներկայում:

Տվյալների գնահատմամբ, եթե նույն տեմպերով շարունակվի շրջակա միջավայրի աղտոտումը, ապա երկրագունդը ունի ընդամենը 85 տարի ծայրահեղ աղտոտված դառնալու համար:

Նշվում է, որ արևի ճառագայթների տակ պլաստիկը նաև կարող է քայքայվել, սակայն այն չի լուծվում և վերածվում է թունավոր լուծույթի՝ հայտնվելով ձկների և խոշոր ծովային կենդանիների խռիկներում:

Ուսումնասիրողների խումբը կազմված է դասախոսներից և գիտնականներից՝ Ջորջիայի, Կալիֆորնիայի, Նորթ Քարոլինայի համալսարաններից։

Ուսումնասիրությունը անգլերենով՝ այստեղ:
 

 

 

Տարեկան 8 մլն. տոննա պլաստիկ է նետվում օվկիանոս. գիտնականներ