Leaos Solar էլեկտրական հեծանիվն աշխատում է արևային էներգիայով (լուսանկարներ)
Այս տարվա երրորդ եռամսյակում շուկայում կհայտնվի Leaos Solar էլեկտրական հեծանիվը, որից օգտվողները կկարողանան վերալիցքավորել այն արևային վահանակների օգնությամբ, գրում է 3dnews.ru-ն:
Հեծանիվը ձեռք բերողներն այլևս չեն անհանգստանա հոսանքի աղբյուր փնտրելով, այլ պարզապես այն կտեղավորեն այնպես, որ արևի ճառագայթները լիցքավորեն մարտկոցները:
Հեծանիվի երկաթե շրջանակում ամրացված են արևային վահանակները, որոնք ամբողջովին լիցքավորելուց հետո կարելի է երթևեկել շուրջ 72 կմ:
Էլեկտրական հեծանիվը ունի նաև բացասական կողմեր. այն արևից լիցքավորելու համար պահանջվելու է ավելի քան 24 ժամ, մինչդեռ էլեկտրական հաղորդիչից մի քանի ժամում կարելի է լիցքավորել նույնիսկ էլեկտրական ավտոմեքենան:
Բացի այդ, հեծանիվի արժեքը բավական բարձր է՝ 9 000 դոլար:














