Honda-ն ներկայացրել է Pilot քրոսովերի նոր սերնդի մեքենաները (լուսանկարներ)
Honda ավտոկոնցեռնը Չիկագոյի միջազգային ավտոսրահում ներկայացրել է Pilot քրոսովերի նոր՝ երրորդ սերնդի մեքենաները, գրում է vedomosti.ru-ն:
Ավտոընկերության նոր մեքենաների վրա աշխատել են Honda-ի՝ Կալիֆորնիայում գտնվող դիզայնի ստուդիան և Օհայո նահանգում գտնվող ինժեներական կենտրոնը:
Ավտոմեքենան համալրվելու է 3,5 լիտրանոց V6 շարժիչով, ավտոմատ, ինչպես նաև 6 և 9 աստիճան ունեցող երկու փոխանցման տուփերով:
Նոր սերնդի մոդելները արտադրվելու են ԱՄՆ-ում՝ ընկերության Ալաբամայում գտնվող գործարանում:
ԱՄՆ-ի շուկայում դրանք կհայտնվեն այս տարի ամռանը, իսկ ռուսական ավտոշուկայում այն հասանելի կլինի 2015-ի երկրորդ կեսում:
Pilot-ը ավելի էժան կլինի քան Hyundai Santa Fe, Nissan Pathfinder, Toyota Highlander և Ford Explorer մեքենաները:
Ընկերությունը դեռ չի հայտնել մեքենայի գինը, սակայն, վերլուծաբանները կանխատեսում են միջինում 33 900 դոլար, գրում է Edmunds.com-ը:















