Ամերիկյան գիտնականները կոնտակտային լինզաներ են ստեղծում՝ խոշորացնելու և փոքրացնելու հնարավորությամբ

23:04 • 15.02.15

Ամերիկյան գիտնականների խումբն աշխատում է նորարարական կոնտակտային լինզաների վրա, որոնք թույլ կտան մարդկանց խոշորացնել և փոքրացնել պատկերը: Նման լիզաների ստեղծումը կարող է կտրուկ փոխել տեսողության կորստից տառապող հազարավոր մարդկանց կյանքը, գրում է metro.co.uk-ը:

Կալիֆորնիայի Սան Խոսե քաղաքում՝ Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայում ներկայացված լինզաները պարունակում են փոքր հեռադիտակներ։

Նախատիպում, ըստ հրահանգների, կրողը պետք է թարթի աջ աչքը պատկերը խոշորացնելու և ձախ աչքը՝ փոքրացնելու համար:

Տեխնոլոգիայի մշակումն ի սկզբանե նախատեսվել է ԱՄՆ բանակի համար՝ որպես անօդաչուների համար խիստ բարակ տեսախցիկներ: Այնուամենայնիվ, գիտնականները նկատել են, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել վատ տեսողությամբ մարդկանց օգնելու համար:

Ներկայումս տեխնոլոգիան դեռևս մշակման փուլում է, սակայն գիտնականները հույս ունեն, որ այն վերջապես հասանելի կդառնա վատ տեսողությունից տառապող մարդկանց համար:

 

Ամերիկյան գիտնականները կոնտակտային լինզաներ են ստեղծում՝ խոշորացնելու և փոքրացնելու հնարավորությամբ