3.500.000 դոլար. վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ iPhone 6-ը (լուսանկարներ)
Ամերիկյան Apple ընկերության iPhone 6 սմարթֆոնը, անշուշտ, մարդկանց մեծ մասի համար ամենացանկալի սմարթֆոնն է: Սակայն հարուստների համար պարզապես iPhone 6 ունենալն այդքան էլ հետաքրքիր չէ: Նրանք ցանկանում են, որ իրենց առանց այդ էլ թանկարժեք հեռախոսը բացառիկ ճոխ տեսք ունենա ու տարբերվի մյուս սմարթֆոններից:
Ահա այսպիսի գնորդների համար ստեղծվել է աշխարհի ամենաթանկ iPhone 6-ը, որը վաճառքի է հանվել 3.5 մլն դոլար գնով:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այն պատրաստված է 24 կարատանոց ոսկուց ու զարդարված տասնյակ ադամանդներով: Նմուշի վրա Apple-ի նշանը պատված է սպիտակ ադամանդներով, իսկ հեռախոսի երկայնքով շարված են բազմապիսի թանկարժեք քարեր:

Այս հրաշքի ստեղծման հետևում կանգնած է Goldgenie ընկերությունը, որի հաճախորդների թվում են մարզիկներ Հուսեին Բոլտը, Դևիդ Բեքհեմն ու ռեփեր Փի Դիդին:











