Ռուսաստանում Mazda ավտոմեքենաները կթանկանան 6 տոկոսով. ԶԼՄ-ներ

15:01 • 16.02.15

Mazda ճապոնական բրենդը պատրաստվում է այս շաբաթ, հավանաբար՝ փետրվարի 18-ին, բարձրացնել Ռուսաստանում գները բոլոր մոդելների համար, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ընկերությունում առկա աղբյուրին:

 

Սպասվում է, որ գների աճը կկազմի 6 տոկոս:

 

Ավելի վաղ ընթացիկ տարում ընկերությունն արդեն բարձրացրել է իր մեքենաների գները 50-150 հազար ռուբլիով:

 

Ընդ որում, ինչպես գրում է gazeta.ru-ն, մյուս արտադրողների ֆոնին ռուբլու անկումից հետո Mazda-ի գներն այնքան էլ շատ չեն փոխվել:

Ռուսաստանում Mazda ավտոմեքենաները կթանկանան 6 տոկոսով. ԶԼՄ-ներ