Sony-ն մտադիր է զբաղվել ինքնակառավարվող մեքենաների մշակմամբ

08:19 • 16.02.15

Sony ընկերությունը բաժնեմաս է ձեռք բերել ճապոնական ZMP ստարտափում, որը զբաղվում է ռոբոտ-մեքենաների մշակմամբ:

 

Ինչպես գրում է Газета.Ru-ն` Financial Times-ին հղումով, Sony-ն ձեռք է բերել ճապոնական ընկերության բաժնետոմսերի 2 տոկոսը` 841 000 դոլար ընդհանուր արժեքով: Ընկերությունները մտադիր են համատեղ ավտոմեքենա մշակել, որն ամբողջությամբ հնարավոր կլիներ ղեկավարել տեխնիկայով:

 

Նման տեսակի մեքենա ստեղծելու գործում Sony-ն մտադիր է պատկերի սենսորներ կիրառել, որը մշակել է ընկերությունը և որը կիրառվում է բազմաթիվ սմարթֆոններում, այդ թվում` Apple-ի տեխնիկայում:
 

 

Sony-ն մտադիր է զբաղվել ինքնակառավարվող մեքենաների մշակմամբ