Ցավազրկողների չարաշահումը հանգեցնում է դեպրեսիայի. հետազոտություն
Ցավազրկող միջոցների չարաշահումը հանգեցնում է դեպրեսիայի: meddaily.ru-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են հանգել Սենթ - Լուիսի համալսարանի գիտնականները:
Որքան ավելի հաճախ է մարդ ափիոնիդների հիմքով ցավազրկող միջոցներ ընդունում, այնքան ավելի մեծ է դեպրեսիայի առաջացման վտանգը:
Գիտնականները հետազոտել են 355 հիվանդի, ովքեր գոտկատեղի շրջանում քրոնիկ ցավեր են ունեցել: Նրանց պատմածների հիման վրա էլ մասնագետները եզրակացրել են, որ դեպրեսիա առաջացել է այն հիվանդների մոտ, ովքեր ամենից հաճախ են դիմել ափիոնային անալգետիկների:
Դեպրեսիայի ռիսկը կախված է նաև նման միջոցների օրական չափաբաժնից և դրանց ընդունման տևողությունից: Ժամանակին արված միջամտությունը կարող է նվազեցնել ռիսկերը:










