Շները կարող են տարբերել մարդկանց զայրացած և ուրախ դեմքերը. գիտնականներ (լուսանկարներ, տեսանյութ)

14:31 • 17.02.15

Վիեննայի անասնաբուժության համալսարանի գիտնականներ Կորսին Մյուլլերը և Լյուդվիգ Հուբերը գիտափորձ են իրականացրել, որով ապացուցել են, որ շները կարողանում են տարբերել մարդկանց ուրախ ու զայրացած դեմքերը, գրում է mirror.co.uk-ը:

 

Գիտնականները գիտափորձն իրականացրել են երկու խումբ շների հետ, որոնցից մի խումբը պետք է սենսորային էկրանին ընտրեր միայն ժպտացող և ուրախ մարդկանց, իսկ մյուս խումբը՝ միայն զայրացած դեմքերը, որի համար նրանց պարգևատրում էր հասնում:

 

Նշվում է, որ ուրախ դեմքեր ընտրող շների խումբն ավելի արագ էր կատարում հանձնարարությունը, որի հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ կենդանիները չեն սիրում զայրացած դեմքերով մարդկանց մոտենալ:

 

Dogs can tell human emotions

Շները կարող են տարբերել մարդկանց զայրացած և ուրախ դեմքերը. գիտնականներ (լուսանկարներ, տեսանյութ)