Ամստերդամում կանցկացվի աշխարհում առաջին «անօդաչուների կրկեսը» (տեսանյութ)
Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամը պատրաստվում է աշխարհում առաջինը հյուրընկալել այսպես կոչված` «անօդաչուների կրկեսը», ինչի մասին տեղեկացնում է businessinsider.com-ը:
Միջոցառման պաշտոնական անվանումը AIR 2015 է. դրա կազմակերպչական հարցերով զբաղվում է Նիդեռլանդների թագավորական օդուժը:
Աղբյուրը մանրամասնում է, որ դա կլինի անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ աշխարհում առաջին ժամանցային շոուն: Միջոցառումն առավել տպավորիչ ու գեղեցիկ դարձնելու համար բուն սարքերից զատ կօգտագործվեն հատուկ էֆեկտներ:
Ստորև ներկայացնում ենք AIR 2015-ի թրեյլերը.










