Չելյաբինսկի երկնակամարում «3 արև» է հայտնվել
Ռուսական Չելյաբինսկ քաղաքի երկինքը վաղ առավոտյան լուսավորել է միանգամից «3 արև»: Ինչպես նշում է tass.ru-ն, տեղացիներն ականատես են եղել գալո կոչվող օպտիկական երևույթի, որը կարելի է տեսնել ցուրտ եղանակին:
Մասնագետները բացատրել են, որ զարմանալի բնական երևույթի առաջացման պատճառը 23-25 աստիճանի հասնող ցուրտն է, ինչի հետևանքով օդում գոյացել են ոչ մեծ վեցանկյուն սառցե բյուրեղներ:
Անզեն աչքի համար անտեսանելի բյուրեղների միջով անցնում են արևի ճառագայթներն ու ստեղծվում է գալո օպտիկական երևույթը:
Աղբյուրը հավելում է, որ հունվարի 24-ին գալոյի երևույթը նկատվել է նաև Սվերդլովսկի շրջանում:











