«Մոնոպոլիա» խաղը թողարկվելու է Game Of Thrones սերիալի վրա հիմնված տարբերակով
Հանրաճանաչ «Մոնոպոլիա» խաղն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի շուկա դուրս կգա նոր տարբերակով, որը հիմնված է հանրահայտ Game of Thrones սերիալի վրա, գրում է korrespondent.net-ը:
Ինչպես հայտնել է HBO հեռուստաալիքը, նոր «Մոնոպոլիան» ԱՄՆ-ում վաճառքի կհանվի արդեն այս տարի և կարժենա շուրջ 60 դոլար:
Խաղի նպատակը բավականին պարզ է՝ գրավել գահը և պահել այն:
Եվրոպայի և ԱՄՆ-ի շուկայում ներկայացված «Մոնոպոլիայի» վերջին տարբերակները ներառում են՝ «Մոնոպոլիա երեխաների համար», «Մոնոպոլիայի թագավորությունը», «Միլիոնատիրոջ Մոնոպոլիա» և «Մոնոպոլիա խաղաքարտեր» տարբերակները:










