Microsoft-ի ամենաէժան սմարթֆոնները հայտնվել են ռուսական շուկայում (լուսանկարներ)
Ռուսաստանում Microsoft-ի պաշտոնական ներկայացուցչության գրասենյակը հայտարարել է, որ ընկերության արտադրության ամենաէժան Nokia 215-ը արդեն հասանելի է գնորդների համար, գրում է 3dnews.ru-ն:
Բջջայինն առաջին անգամ ցուցադրվել է Լաս Վեգասում անցկացվող CES 2015 նորագույն տեխնիկայի ցուցահանդեսին:
Բջջայինը արժե ընդամենը 42 դոլար (մոտ 20 000 դրամ): Սարքը հասանելի է սպիտակ, սև և վառ կանաչ գույներով:
Սարքը ունի 2.4 դյույմանոց էկրան, VGA տեսախցիկ, Bluetooth 3.0 մոդուլ և կարող է միանալ համացանցին 2G ցանցով:
Սմարթֆոնի մեջ հասանելի են արդեն տեղադրված Opera Mini դիտարկիչը, Twitter և Facebook սոցիալական ցանցերը, ինչպես նաև Microsoft-ին պատկանող Bing որոնման համակարգը:
Բջջայինի հիշողությունը MicroSD-ով կարելի է մեծացնել 32ԳԲ-ով, իսկ օպերատիվ հիշողությունը 8ՄԲ է:
Այն կշռում է 78.4 գրամ: Այլ տեխնիկական մանրամասների համար՝ Microsoft-ի պաշտոնական կայքում: 













