Toyota-ն ցուցադրել է Avensis վերաձևավորված ունիվերսալի լուսանկարները

01:25 • 17.02.15

Toyota ընկերությունը ցուցադրել է վերաձևավորված սեդանի և Avensis ունիվերսալի  առաջին լուսանկարները: Նորույթների հանրային դեբյուտը կկայանա Ժնևի ավտոսրահում՝ մարտի սկզբին:


Ինչպես գրում է Корреспондент-ը`  նորացված Avensis մոդելի արտաքին տեսքը ապահովել են ֆրանսիացի մասնագետները, իսկ տեխնիկական հատկանիշները` բելգիացիները: Լուսանկարներից դատելով` մեքենաները նոր լուսարձակներ, կապոտ և առաջնային բամպեր են ստացել:


Տեխնիկական բնութագրիչների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Autocar, պարբերականը, հղում կատարելով ճապոնական ընկերության ներկայացուցիչներին, տեղեկացրել է, որ Avensis մոդելը կհամալրվի շարժիչների նոր սերիայով: Նախնական տվյալներով` այն կստանա 1.6 լիտր ծավալով դիզելային BMW շարժիչը, որը սովորաբար տեղադրվում է Toyota Verso կոմպակտվանում:


Ակնկալվում է, որ մոդելների վաճառքը Եվրոպայում կմեկնարկի այս տարվա ամռանը: Գները դեռևս հայտնի չեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Toyota-ն մինչ 2020 թվականը մտադիր է դադարեցնել Avensis մոդելի թողարկումը:

 

Toyota показала первые изображения рестайлинговой Avensis

 

Toyota-ն ցուցադրել է Avensis վերաձևավորված ունիվերսալի լուսանկարները