«Կասպերսկին» ամերիկյան լրտեսական վիրուս է հայտնաբերել

09:51 • 17.02.15

«Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել է նոր լրտեսական ծրագիր: Անտիվիրուսներ ստեղծող ընկերությունը պնդում է, որ նման վիրուսով վարակված համակարգիչներ է հայտնաբերել 30 երկրներում, հաղորդում է lenta.ru-ն:

 

Այդ ցանկում առաջին տեղում է նշվել Իրանը, այնուհետև Ռուսաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Չինաստանը, Մալին, Սիրիան, Եմենը և Ալժիրը:

 

Հաղորդվում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը նոր ձևով է թաքցրել լրտեսական ծրագրային ապահովումը կոշտ սկավառակների հատվածում: Դա թույլ է տալիս հատուկ ծառայություններին աննկատ տվյալներ ստանալ մեծ քանակությամբ համակարգիչներից:

 

Ինչպես նշել է լաբորատորիան, լրտեսման թիրախը եղել են կառավարական և ռազմական հաստատությունները, հեռահաղորդակցության և էներգետիկ ընկերությունները, բանկերը, ատոմային հետազոտական կենտրոնները, ԶԼՄ-ները և իսլամական ակտիվիստները: Չնայած լրտեսումն իրականացնողները տեխնիկապես կարող էին բազմաթիվ համակարգիչների մուտք ստանալ, իրականում նրանք օգտագործել են միայն սահմանափակ քանակությամբ համակարգիչներ, որոնցով նրանք անմիջականորեն հետաքրքրված էին:

 

 

«Կասպերսկին» ամերիկյան լրտեսական վիրուս է հայտնաբերել