Ամերիկացին ամեն օր սառչելով գնում է աշխատանքի (լուսանկարներ)
Վերջին շրջանում ԱՄՆ-ի հյուսիսային նահանգները գրոհած սաստիկ ցուրտը դարձել է աշխատավայրերի փակման, չվերթների հետաձգման ու միլիոնավոր մարդկանց ծրագրերի խափանման պատճառ:
Սակայն կա մեկը, ով հրաժարվում է Մայր բնությանը հնազանդվելուց ու շարունակում է, սաստիկ ցուրտն անտեսելով, աշխատանքի գնալ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 56-ամյա Ֆրեյսեր Քանինգհեմն ամեն օր -10 ցրտի պայմաններում հեծանվով 27 կմ է հաղթահարում, որպեսզի հասնի աշխատավայր:
Տղամարդը պատմել է, որ չսառչելու համար ինքը կրում է շատ տաք, պաշտպանիչ վերարկու, 2 զույգ ձեռնոց: Մինչդեռ նրա անպաշտպան մորուքը ճամփորդության ընթացքում ծածկվում է սառույցով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի հյուսիսային հատվածում ձյան տեղումներն այնքան առատ են եղել, որ տեղաշարժվելու համար բնակիչները ստիպված են եղել ձնե թունելներ փորել:
Այս թունելների լուսանկարները տարածվել են սոցցանցերում և, ըստ ամենայնի, առաջիկա օրերին նման լուսանկարների թիվը կավելանա, քանի որ ԱՄՆ-ի հյուսիսը գրոհած «Սիբիրյան էքսպրես» ցիկլոնը դեռևս չի պատրաստվում հեռանալ:













