Առատ տեղումների պատճառով ամերիկացիները տեղաշարժվում են ձնե թունելների միջով (լուսանկարներ)
Այս տարի ԱՄՆ-ի հյուսիսային հատվածում ձյան տեղումներն այնքան առատ են եղել, որ տեղաշարժվելու համար բնակիչները ստիպված են եղել ձնե թունելներ փորել:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այս թունելների լուսանկարները տարածվել են սոցցանցերում և, ըստ ամենայնի, առաջիկա օրերին նման լուսանկարների թիվը կավելանա, քանի որ ԱՄՆ-ի հյուսիսը գրոհած «Սիբիրյան էքսպրես» ցիկլոնը դեռևս չի պատրաստվում հեռանալ:
Աղբյուրը հավելում է, որ այս ձմռանը Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում ռեկորդային ցուրտ եղանակ է գրանցվել:



















