Հնդկաստանը խոզի գրիպի լիարժեք համաճարակի եզրին է
Այս տարի Հնդկաստանում H1N1 վիրուսից՝ այսպես կոչված՝ խոզի գրիպից, 900 մարդ է մահացել՝ 16000 վարակակիրներից: Այս մասին հայտնում է BBC-ն: Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանի Առողջապահության նախարարությունից առաջարկել են խուճապի չմատնվել:
Առավել լարված վիճակ է Ռաջաստան և Գուջարաթ նահանգներում: Որոշ տեղերում հուղարկավորություններ և այլ մասսայական միջոցառումներ կարելի է անցկացնել միայն պաշտպանիչ դիմակներով: Այս անգամ գրիպը չի շրջանցել նաև նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներին:
Այժմ հնդկաստանում ամենավտանգավոր բռնկումներն են 2010-ից ի վեր: Այն ժամանակ մոտ 4000 մարդ էր մահացել: Կարծիք կա, որ խուճապ առաջացնող վիճակը կփոխվի եղանակների տաքանալու հետ:
H1N1 վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Մեքսիկայում՝ 2009-ին: Սկզբում դրանով հիվանդանում էին միայն խոզերը: Մարդուն է անցնում օդա-կաթիլային եղանակով: Դրա ախտանշանները գրեթե չեն տարբերվում սեզոնային գրիպի ախտանշաններից:










