Գրողների միության նախագահությունը քննարկել է և որոշել՝ «Նոր գիրք» կոչվող գրախանութի տարածքում այգի կլինի՝ սրճարանով

22:51 • 27.02.15

Հայաստանի գրողների միության վարչական շենքի մերձակա տարածքում այս օրերին շինարական աշխատանքներ են ընթանում, տեղադրվում է երկրորդ կրպակը, իսկ հետևի մասում բետոնապատման աշխատանքեր են ընթանում։

 

Tert.am -ի հետ զրույցում Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը  նշեց, որ գործող գրախանութը կքանդեն, և դրա տեղում կլինի այգի՝ փոքրիկ սրճարանով։

 

«Դա շինարարություն չի, այգի է լինելու»,-ասաց նա։ Իսկ թե բետոնապատման աշխատաներն էդ դեպքում ինչի համար են, հավելեց. «Փոքրիկ սրճարան է լինելու, նաև բացօթյա  հանդիպումների տեղ կլինի գրողների և դպրոցականների միջև, նորմալ ծրագիր է լինելու»։

 

Էդվարդ Միլիտոնյանը  նշեց, թե վարձակալներն առաջարկել են, նախագահությունը քննարկել է, ներկայացվել է քաղաքապետարան, այնտեղ էլ քննարկվել է և հաստատվել։


Պարզվում է՝ «Նոր գիրք» կոչվող գրքի տաղավարն էլ քանդվելու է։ «Գրախանութը պետք է հանվի, դա այգու մուտք է դառնում։ Էլ գիրքը չի լինի, էդտեղ առևտուր էլ չի գնում»,-ասաց նա։