ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել

22:29 • 27.02.15

ԱՄՆ-ի Միսուրի նահանգի կենտրոնական մասում տեղի է ունեցել հրաձգություն, ինչի հետևանքով ինը մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

 

Կասկածյալը 36-ամյա տղամարդ է, ով յոթ մարդու է գնդակահարել Միսուրիի Թեքսասի շրջանի Թայրոն քաղաքում, ապա վիրավորել ևս մեկ հոգու, ինչից հետո զենքնն իր վրա է պահել:  Հայտնաբերվել է նաև ըստ երևույթին՝ բնական պատճառներից մահացած տարեց կնոջ դի:

 

Զոհերի մարմինները հայտնաբերվել են Տայրոնի տարբեր հատվածներում: Տեղի ոստիկաններն ասել են, որ շատ բան են տեսել, սակայն կատարվածը «անբնական» է:

Թեքսասի շրջանը 30,000 բնակիչ ունեցող բնակավայր է: