Փարիզի գլխավոր օդանավակայանում խափանման պատճառով ուղևորները թռել են առանց 10.000 ճամպրուկների

11:12 • 28.02.15

Փարիզի գլխավոր` Շառլ դե Գոլ օդանավակայանի էլեկտրոնային համակարգում լուրջ խափանում է տեղի ունեցել, տեղեկացնում է ТАСС-ը:

 

Երկու խոշոր տերմինալներում առաջացած խափանման պատճառով մի քանի չվերթների ուղևորներ թռել են՝ օդանավակայանում թողնելով 8-10 հազար ճամպրուկ և պայուսակ:

 

Տուժել են նաև տարանցիկ չվերթների ուղևորները:

 

Մասնագետներին հաջողվել է մասնակի վերականգնել համակարգը միայն մի քանի ժամ անց: Ներկայում այն սկսել է աշխատել նորմալ ռեժիմով:

 

Հաղորդվում է, որ հավաքված ուղեբեռները տեսակավորելու համար մի քանի օր կպահանջվի: Մի շարք ավիաընկերություններ ստիպված կլինեն դրանք հասցնել ուղևորների քաղաքային հասցեներ: