Լիբանանի հայկական օրաթերթերն Ապրիլի 24-ին հանդես կգան միասնական համարով
Լիբանանի հայ քաղաքական երեք կուսակցությունների պաշտոնաթերթերը Ապրիլի 24-ին հանդես կգան միասնական համարով:
Այդ մասին տեղեկացնում է «Ազդակ» օրաթերթի կայքը:
Խորհրդակցությունից հետո որոշվել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ կհրապարակվի Ազդակ-Արարատ-Զարթօնք միացյալ համարը:
Միացյալ թերթի բովանդակության մասին ընթերցողները կտեղեկանան ավելի ուշ:










