Արցախի նախագահը ընդունել է ՀՀ գլխավոր դատախազին

15:57 • 28.02.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28¬-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և նրա տեղակալ Էմիլ Բաբայանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:


Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: