Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ-ից ժամանած Արցախյան ազատամարտի վետերանների, ԱԺ պատգամավորների ու ՀՅԴ ներկայացուցիչների

16:02 • 28.02.15

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28¬ին ընդունել է Հայաստանից ժամանած մի խումբ Արցախյան ազատամարտի վետերանների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների:


Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, անմիջական և աշխատանքային մթնոլորտում քննարկվել են պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:


ԼՂՀ ղեկավարը կարևորել է նման այցելությունները` ընդգծելով, որ դրանք` որպես հայրենասիրության և համախմբվածության յուրատեսակ դրսևորում, դրականորեն են ազդում զինված ուժերի մարտունակության բարձրացման, ներհայկական կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության վրա:


Բակո Սահակյանը պատասխանել է նաև ներկաների կողմից բարձրացված տարբեր հարցերի: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: