Ինչ է պատահում, երբ փողոցով քայլելիս մարդիկ շատ են տարվում իրենց բջջայիններով (տեսանյութ)

09:56 • 28.02.15

Լոնդոնի ոստիկանությունը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է արագ սլացող հեծանվորդը խլում բջջայինով տարված անցորդի հեռախոսը և արագ հեռանում, գրում է mirror.co.uk-ը։

 

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 26-ին` ժամը 17։15-ին, 41-ամյա մի տղամարդու հետ, ով տարված է եղել իր բջջայինով և քայլել է Fetter Lane փողոցով։

 

Լոնդոնի ոստիկանության սպա Դուգ Բլեքվուդը կոչ է արել քաղաքացիներին ուշադիր լինել իրենց բջջայինների նկատմամբ և խորհուրդ է տվել փողոցով քայլելիս զերծ մնալ կարճ հաղորդագրություն գրելուց: