ԻՊ-ի ահաբեկիչները «պատերազմ» են հայտարարել միասեռականներին (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շարունակում են միասեռականների դեմ սկսած արշավը` համացանցում զետեղելով միասեռականի սպանության հերթական տեսանյութը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, իսլամիստները սիրիական Թել Աբիադ քաղաքում սարսափելի կտտանքների են ենթարկել մի տղամարդու, ով ոչ ավանդական սեռական կողմնորոշում է ունեցել:
Գրոհայինները նրան կապկպել են, բարձրացրել մի շինության գլխին ու այնտեղից վայր գցել:
Այս սարսափելի տեսարանին հետևել է ներքևում հավաքված հոծ բազմությունը, որոնց թվում եղել են նաև երեխաներ:
Նշվում է, որ ցած նետվելուց հետո սիրիացի տղամարդու տանջանքները չեն ավարտվել. նրա դին սկսել են քարկոծել հավաքվածները:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ սա ԻՊ-ի կողմից միասեռականության համար իրականացված դաժան մահապատժի առաջին դեպքը չէ: Անցյալ ամիս նմանատիպ ևս մի դեպք է գրանցվել:















