Google-ը ներկայացրել է ֆուտուրիստական նոր մասնաշենքի նախագիծը (լուսանկարներ, տեսանյութ)

14:01 • 28.02.15

Google-ը մանրամասներ է ներկայացրել գեղեցիկ նոր մասնաշենքի մասին, որը պատրաստվում է կառուցել Կալիֆոռնիայում՝ Մաունթեն Վյուում. գրում է Business Insider-ը:

 

Շենքը նախագծել են BIG ընկերությունից Բյարկե Ինգելսը և Heatherwick Studio-ից Թոմաս Հեթերվիքը: Սա կլինի առաջին դեպքը, որ Google-ն ինքն է պատրաստում իր գրասենյակները՝ նախկինում գոյություն ունեցող շենքերն օգտագործելու փոխարեն:

 

Շենքի ներսի հատվածները կունենան թեթև շարժական բաղադրիչներ, այնպես որ դրանք ցանկացած պահի հնարավոր կլինի վերադասավորել: