Եգիպտոսի դատարանը ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել
Կահիրեի անհետաձգելի գործերով դատարանը որոշել է պաղեստինական ՀԱՄԱՍ շարժումը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն, փոխանցում է Reuters-ը։
Նշվում է, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի կառավարությունը բարձրացրել էր ՀԱՄԱՍ քաղաքական թևը արգելված կազմակերպությունների ցուցակում ներառելու հարցը։
Հունվար ամսին Եգիպտոսի դատարանը որոշել էր ՀԱՄԱՍ-ի զինված թևը ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառել։
ՀԱՄԱՍ-ը համագործակցում է եգիպտական «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ, որը Եգիպտոսում ևս ճանաչվել է, որպես ահաբեկչական կազմակերպություն։










