Ֆրանսիայի նախագահը դատապարտել է Նեմցովի «նողկալի» սպանությունը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի «նողկալի» սպանությունը: Այդ մասին հայտնի է դարձել Ելիսեյան պալատի տարածած հայտարարությունից, գրում է gazeta.ru-ն:
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ Նեմցովը «ժողովրդավարության կրքոտ և անխոնջ պաշտպան էր, ով պայքարում էր կոռուպցիայի դեմ»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ այս գիշեր Մոսկվայի կենտրոնում սպանվել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը:










