Ինդոնեզիայում ավարտվել են AirAsia ինքնաթիռի վթարից մահացածների մարմինների որոնումները

17:30 • 28.02.15

Անցած տարվա վերջում տեղի ունեցած AirAsia Indonesia ավիաընկերության Airbus ինքնաթիռի վթարի հետևանքով մահացածների մարմինների և ինքնաթիռի բեկորների որոնման գործողությունն ավարտվել է, գրում է ria.ru-ն:

 

Ինչպես հայտնել է Ինդոնեզիայի որոնողափրկարարական ազգային վարչության ղեկավար Հենրի Բամբանգ Սուլիստոն, շաբաթ օրը Ճավայի ծովից բարձրացվել է օդանավի ֆյուզելյաժի վերջին հատվածը: Աշխատանքի վայրում փրկարարները չեն հայտնաբերել մահացածների նոր մարմիններ:

 

«Մենք նոր մարմիններ չենք հայտնաբերել որոնողական ողջ գոտում վերջին երկու շաբաթների ընթացքում»,- հայտարարել է Բամբանգը:

 

Օդանավը դուրս էր թռչել ինդոնեզական Սուրաբայ քաղաքից ուղևորվելով Սինգապուր դեկտեմբերի 28-ի առավոտյան և մոտ մեկ ժամ անց կորել էր ռադարների էկրաններից: Ինքնաթիռում եղել է 162 մարդ, նրանք բոլորը մահացել են: