«Իսլամական պետությունը» պայթեցրել է Մոսուլի օդանավակայանն ու ականապատում է Տիգրիսի կամուրջները
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են Իրաքի Մոսուլ քաղաքի միջազգային օդանավակայանը, տեղեկացնում է ТАСС-ը:
Ինչպես վկայում են ականատեսները, հասցվել է էական վնաս: Մոսուլի օդանավակայանը երկրում կարևորությամբ երրորդն էր և տեղակայված է քաղաքից ընդամենը 5 կմ հեռավորությամբ:
Մի քանի տարի առաջ վերակառուցվել էր և համապատասխանեցվել միջազգային օդանավակայանների չափանիշներին:
2008 թվականին հանձնվել է իրաքյան իշխանություններին՝ ամերիկյան զորքերի կողմից որպես Իրաքի հյուսիսում օդուժի գլխավոր ռազմակայան օգտագործվելուց հետո:
Մոսուլից ստացվող տեղեկությունների համաձայն՝ ԻՊ-ի զինյալներն այժմ մեծ արագությամբ ականապատում են Տիգրիս գետի կամուրջները, որը հոսում է քաղաքի կենտրոնական մասով:
Խմբավորումը պատրաստվում է պայթեցնել դրանք՝ կառավարական զորքերի կողմից հարձակման դեպքում շրջափակումը կանխելու համար:










