Կիմ Չեն Ընը կոչ է արել երկրի բանակին պատրաստվել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ պատերազմին

12:37 • 28.02.15

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել երկրի բանակին պատրաստվել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ պատերազմին, հայտնել են Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունից։

 

«Ներկայիս իրավիճակը, երբ հանուն ազգային վերամիավորման մեծ պատերազմը մոտ է, պահանջում է, որ մեր ազգային բանակի բոլոր ստորաբաժանումները դառնան պատերազմի լիովին պատրաստ գվարդիա»,- ասել է Կիմ Չեն Ընը։

 

Gazeta.ru-ն հայտնում է, որ ավելի վաղ ԿԺԴՀ-ի իշխանությունները Հարավային Կորեային սպառնացել էին, որ նրանք «առավել թշվառ վերջ» կունենան, եթե միանան ԱՄՆ-ին՝ Փհենյանի դեմ «ագրեսիվ պատերազմում»։