Ոստիկանությունը հայտնաբերել է Նեմցովին ենթադրյալ սպանողների ավտոմեքենան
Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի կենտրոնում հայտնաբերել է Բորիս Նեմցովին ենթադրյալ սպանողների ավտոմեքենան, գրում է gazeta.ru-ն:
Ոստիկանության աշխատակիցները և փորձագետները զննում են ավտոմեքենան: Մատնահետքերի կամ կենսաբանական մասնիկների հայտնաբերումը կարող է օգնել պարզելու մարդասպանների ինքնությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նեմցովի սպանությունից հետո Ռուսաստանի իրավապահ մարմինները ստուգել են մի քանի ավտոմեքենա: Բորիս Նեմցովի վրա կրակածները անհետացել են դեպքի վայրից առանց համարանիշների սպիտակ ավտոմեքենայով: Բացի այդ, հայտնի է, որ սպանության ժամանակ հանցագործության վայրում տեսախցիկները ֆիքսել են Ford Focus մակնիշի երկու և Ford Mondeo մակնիշի մեկ ավտոմեքենա:










