Նորվեգական Norwegian ավիաընկերության օդաչուները գործադուլ են սկսել
Նորվեգիական Norwegian Air Shuttle ASA ավիաընկերության ավելի քան 70 օդաչուներ այսօր գործադուլ են սկսել՝ պահանջելով իրենց աշխատատեղերի պահպանման երաշխիքներ և բողոքելով կենսոթաշակային ու ապահովագրական վճարումների կրճատումենր դեմ. գրում է ТАСС գործակալությունը։
Ավիաընկերությունից հայտնում են, որ գործադուլը որոշ չափով վնասել է միայն մի քանի թռիչքների ուղևորներին քանի որ, մի քանի թռիչքների հետաձգվել ու չեղյալ են հայտարարվել:
Եթե արհմիության պահանջները ընկերությունը չբավարարի, Norwegian-ի ևս 600 օդաչուներ կմիանան բողոքին և այդ դեպքում ավիաընկերությունը լուրջ խնդիրների առաջ կկանգնի։
Nowegian ավիաընկերությունը Եվրոպայի խոշորագույն ավիափոխադրող ընկերություններից է։










