Հռոմի կենտրոնում բազմահազարանոց ցույց է
Հռոմի կենտրոնում բազմահազարանոց ցույցեր են կառավարության քաղաքականության դեմ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ ցուցարարները, մասնավորապես, բողոքում են վարչապետ Մատեո Ռենցիի վարած քաղաքականության դեմ:
Ակցիան կազմակերպել է ընդդիմադիր «Հյուսիսի լիգա» կուսակցությունը: Պյացա դել Պոպոլո հրապարակում անցկացվող հանրահավաքին մարդիկ պահանջում են դուրս գալ եվրագոտուց, կանխել ապօրինի ներգաղթը Իտալիա և կոչ անում գործող կառավարությանը` հնարավորինս շուտ հրաժարական տալ:
Նախքան բողոքի ակցիան` կուսակցության առաջնորդները հայտարարել էին, որ չեն վախենում հնարավոր անկարգություններից, սակայն հույս ունեն, որ ամեն ինչ խաղաղ կանցնի:










